Լրահոս
Միջազգային
19:45
30.05.26
283

Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է ղեկավարել ԱՄՆ-ն իրենից հետո․ NYT

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է՝ արդյո՞ք պետք է որպես իր իրավահաջորդ ընտրել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ խորհրդականների հետ զրույցներում ամերիկացի առաջնորդը հաճախ է հարց տալիս, թե արդյո՞ք Վենսն ի վիճակի է մինչև վերջ գնալ նախագահական մրցավազքում։ Թրամփը սովորաբար ինքն է պատասխանում այդ հարցին՝ նշելով, որ վստահ չէ դրանում, գրում է պարբերականը։ Օգնականների հետ մասնավոր զրույցներում ամերիկացի առաջնորդը համեմատում է Վենսի ձեռքբերումները սեփականի հետ, նշում է The New York Times-ը։ Թրամփը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վենսը լարված ընտրություններում հաղթել է միայն իր աջակցությամբ, ինչպես նաև այն օրերի քանակին, որոնք փոխնախագահն անցկացրել է արձակուրդում։ Թրամփն ինքը, որպես կանոն, արձակուրդ չի վերցնում, պարզաբանում է թերթը։ ԱՄՆ նախագահը նաև բազմիցս նշել է, որ Վենսը դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություն սկսելուն։

Վենսը վայելում է MAGA («Make America Great Again»՝ «Դարձնենք Ամերիկան կրկին մեծ») շարժման կողմնակիցների համակրանքը, նշում է թերթը։ Այնուամենայնիվ, որպեսզի 2028 թվականի ընտրություններում հանրապետականներից իր թեկնածության առաջադրումը երաշխավորի, փոխնախագահը պետք է պահպանի լավ հարաբերությունները պետության ղեկավարի հետ և ապահովի Թրամփի գործողությունների պատճառով պառակտված Հանրապետական կուսակցության աջակցությունը, եզրափակում է հրատարակությունը։

Ավելի վաղ Թրամփը Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել էր երկիրը իր նախագահական ժամկետի ավարտից հետո կառավարելու համար իդեալական թեկնածուներ։ ԱՄՆ նախագահը, սակայն, չի պարզաբանել, թե որ պաշտոնում է տեսնում նրանցից յուրաքանչյուրին։