Լրահոս
Սոցիալական
13:38
06.03.19
412

Ուսուցիչները չեն հավատում, որ իրենց աշխատավարձը կբարձրանա

 ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե սեպտեմբերից վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան, ուսուցիչների շրջանում կասկածների տեղիք է տվել: 

« «Խնայողություններ» արտահայտությունը ուսուցիչների համար սարսափազդու է»,-5 TV-ին ասել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը՝ նկատի ունենալով նախարարի հայտարարությունը: 

Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ուսուցիչների աշխատավարձերը 50 տոկոսով կբարձրանան այս տարվա սեպտեմբերից։ Նախարարն ասել էր որ աշխատավարձերի բարձրացումը կիրականացվի նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին:

Ուսուցիչները մտահոգիչ են համարում նաեւ այն, որ խոսքը միայն վերապատրաստում անցած մասնագետների մասին է, որովհետեւ տնօրեններն են որոշում, թե որ ուսուցիչը պետք է վերապատրաստում անցնի: