Լրահոս
Սոցիալական
12:44
11.03.19
481

«Ուզում եք՝ արտագաղթե՞նք». գրավատների սեփականատերերի բողոքը

Կառավարության դեմ բողոքի են եկել գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերը, նրանց աշխատակիցները: Կառավարությունը որոշել է ոլորտի պետական տուրքերը ավելացնել 60 անգամ:

Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունները դեռ չեն հասել խորհրդարան: Կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները զայրացած են, որ գործադիրը կողմ է քվեարկել գրվատների համար գործող 100.000 դրամ պետական տուրքի փոխարեն 6 մլն, իսկ փոխանակման կետերի 50.000-ի փոխարեն 3մլն դրամ սահմանելու նախագծին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ մեր երկրում 150-ից ավելի գրավատուն, 200-ից ավելի փոխանակման կետ կա, որտեղ միջինում աշխատում է մոտ 1300 քաղաքացի,100-150,000 դրամ աշխատավարձով: Վստահ են, փոփոխության արդյունքում գործազրկության ու արտագաղթի նոր ալիք կբարձրանա: