-
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության ամբողջական տեքստը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության տեքստը։
ՀՀ ԱԳՆ-ի տարածած կանոնադրության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Նախաբան
Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝
1․Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ:
2․ Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:
3․ Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում:
4․ Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար:
5․ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը:
6․ Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Բաժին I. Գործընկերության սկզբունքները
Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա.
1․ Միմյանց ինքնիշխանության, անկախության, և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
2․ Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։
3․ Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը:
4․ Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
5․ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ և դրանից դուրս:
6․ Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ:
7․ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար:
8․ ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար:
9․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։
10․ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:
Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն
Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։
1․ Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում:
2․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։
3․ Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։
4․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույնենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները:
5․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույն հանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև:
6․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները:
7․ Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։
8․ Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։
9․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը և նորարարությունը խրախուսող կարգավորումների շրջանակները թվային տնտեսությունում, այդ թվում՝ տվյալների անդրսահմանային վստահելի հոսքերի միջոցով, որոնք կդյուրացնեն էլեկտրոնային առևտուրը, թվային ֆինանսական ծառայությունները, տեխնոլոգիական գործարարությունը՝ միաժամանակ աշխատելով բարելավել Հայաստանի հասանելիությունը թվային վճարման հարթակներին և խթանելով երկկողմ առևտուրը ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի աճող տեխնոլոգիական ոլորտի ներուժը երկու երկրներում նորարարությունն ու տնտեսական աճը խթանելու հարցում։
10․ Ընդունելով տիեզերական ոլորտի զարգացման կարևորությունը որպես ազգային անվտանգության, տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի հենասյուն, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել իրենց համագործակցությունը «Արտեմիսյան արձանագրություններից» անդին ընդլայնելու հնարավորությունները՝ ներառելու առավել ռազմավարական և շոշափելի նախաձեռնություններ։ Քաղաքացիական տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել քննարկումներ ապագա Արտեմիս առաքելությունների շրջանակներում հավանական «CubeSat» հնարավորությունների մասին կամ «NASA»-ի լուսնային կայանում Հայաստանի հնարավոր ներդրումների վերաբերյալ: Առևտրային տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել համատեղ առևտրային նախագծեր՝ երկրագնդի հետազոտության և արբանյակային կապիոլորտներում:
11․ ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակներին համահունչ՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել վստահելի, հուսալի և անվտանգ տիզերքային հիմքով իներնետ կապի շուրջ առավել խորը համագործակցությունը:
Բաժին 3. Պաշտպանություն և անվտանգություն
Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։
1․ Գիտակցելով համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը, որն ուղղված է, սակայն չի սահմանափակվում, «Օտարերկրյա ռազմական վաճառքներ» ծրագրի միջոցով Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաև հայկական զինված ուժերում հնարավոր ներդրումներին՝ մասնագիտական ռազմական կրթության ու վերապատրաստման դասընթացներին, ներառյալ՝ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրին, մասնակցելու միջոցով։ Այս նպատակով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները մտադիր են անցկացնել երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ։
2․ Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը համաշխարհային անվտանգությունում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում գործողություններին աջակցող ուժերի տեղակայումը:
3․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
4․ Միացյալ Նահանգները նաև խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
5․ Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածումից բխող սպառնալիքները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակադրված են իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ՝ միջազգային չտարածման չափանիշների հարգման, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և այդ վերահսկողության ուժեղացված կիրարկման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աշխատել Հայաստանի սահմանապահ զորքերի, Պետական եկամուտների կոմիտեի և այլ պատկան մարմինների հետ։
6․ Հաշվի առնելով ուժեղ/ամուր սահմանների կարևորությունը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաջողելուն նպաստելու համատեղ շահագրգռվածությունը, Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով։
7․ Գիտակցելով կառավարությանը, ժողովրդավարական ինստիտուտների, բիզնեսի, կարևորագույնենթակառուցվածքի և հանրության դեմ ուղղված չարամիտ կիբեռդերակատարների կողմից տևական և ընդհանուր, ինչպես նաև խառնածին սպառնալիքները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են շարունակել կանոնավոր խորհրդակցությունները գոյություն ունեցող և ի հայտ եկող կիբեռսպառնալիքների վերաբերյալ՝ Հայաստանի ընդհանուր կիբեռդիմակայունությունը և անվտանգությունը բարելավելու, այդ թվում՝ առաջանցիկ տեխնիկական աջակցության միջոցով, որը կարող է ներառել նման մարտահրավերները կանխարգելելու և դրանց արձագանքելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համագործակցել ապօրինի ֆինանսական հոսքերի կանխարգելման ուղղությամբ։
8․ Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել փոխգործակցել Հայաստանի հետ՝ վերազգային կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների միջոցով։
9․ Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել վերազգային ընդհանուր սպառնալիքները` ինչպիսիք են ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, փողերի լվացումը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի շրջանառությունը և մարդկանց թրաֆիքինգը հասցեագրելու նպատակով, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների տրամադրման միջոցով։
10․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։
Բաժին IV: Ազատության ամրապնդում, արտաքին չարամիտ քարոզչության հակազդում և պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ
Ճանաչելով Հայաստանի՝ մինչ օրս ունեցած նշանակալի ձեռքբերումները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել ազատության և անաչառ լրատվության և տեղեկատվության հասանելիության խթանման ուղղությամբ, ներառյալ՝ արտաքին չարամիտ քարոզչությանը հակազդելու նպատակով:
1․ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի, ինչպես նաև միգրացիայի այլ բացասական հետևանքների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացմանը:
Բաժին V: Մարդկանց միջև շփումների, մշակութային և գիտական փոխանակումների խթանում, մշակութային ժառանգության պահպանություն
Հայաստանը և Միացյալ Նահանգները կիսում են տնտեսական բարգավաճմանն ու նորարարությանը նպաստելու նպատակով մեր մարդկանց միջև շփումները խթանելու և գիտական, կրթական ու մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ցանկությունը:
1․ Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև շփումների ավելացման կարևորությունը՝ երկու կողմերը նախատեսում են խթանել հետագա կրթական և մասնագիտական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագրերը, ԲրիջԱՄՆ-ն, Միջազգային այցելուների առաջնորդական ծրագիրը, ամերիկյան անգլերենի դասավանդման և ուսուցման ծրագրերը, սպորտային դիվանագիտությունը և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև դյուրացնել ակադեմիական փոխանակումները և ակադեմիական որակավորումների փոխադարձ ճանաչումը՝ ըստ նպատակահարմարության: Կողմերը մտադիր են նաև ուսումնասիրել տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առաջնահերթ ոլորտներում որակյալ աշխատուժ զարգացնելունպատակով:
2․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համատեղ ակադեմիական և հետազոտական փոխգործակցությունները (այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ երկպետական գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ուղղությամբ՝ աջակցելու նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը:
3․ Ընդգծելով նորարարության և դինամիզմի անհրաժեշտությունը մեր երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը:
4․ Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները:
5․ Հայաստան և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության համատեղ նախաձեռնությունները:
Բաժին VI: Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացում
Սույն Կանոնադրության դրույթների իրականացման նպատակով ձևավորվում է Համապարփակ ռազմավարական գործընկերության հանձնաժողով»։
-
23:30
14.06.26
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
Կարդալ ավելին
-
23:14
14.06.26
Հայաստանից փախչելու է մեկ մարդ՝ Ալիևի տուզիկը. Բագրատ Միկոյան
Կարդալ ավելին
-
22:56
14.06.26
Գլխավոր ինտրիգը՝ ընտրություններից հետո. ի՞նչ տեղի ունեցավ ԲՀԿ-ի շուրջ
Կարդալ ավելին
-
22:42
14.06.26
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
Կարդալ ավելին