Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:49
11.03.19
399

ՄԽ հայտարարությունը. Երևանում մտահոգ են, Բաքվում ողջունում են

Այսօր խորհրդարանում ուշագրավ ձևակերպում է արել իշխանող իմ քայլը կուսակցության ներկայացուցիչը: Նա ասել է, թե Մինսկի խմբի հայտարարությունը մինչև թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած բանակցությունների արդյունքների ամփոփում է՝ ակնարկելով, թե նոր իշխանության քայլերի հետ այն կապ չունի: Խորհրդարանի ընդդիմիադիր թևը այնուամենայնիվ մտահոգիչ է համարում Միջնորդ եռյակի հայտարարությունը՝ մասնավորապես ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, հանրաքվեի անցկացում ձևակերպումները: