-
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26 -
Հասարակական
Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան
16:2708.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ-ն վերադարձրել է նրա վերաբերյալ միջնորդությունը
15:5408.07.26 -
Քաղաքական
Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են
15:1908.07.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում
15:0208.07.26 -
Հասարակական
Մալաթիայի թաղապետարանի մոտ «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին
13:4908.07.26 -
Քաղաքական
Սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
13:3208.07.26 -
Հասարակական
Նորագավիթում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահասին․ վերջինս հոսպիտալացվել է
13:2408.07.26 -
Տարածաշրջան
Հզոր պայթյուններ՝ Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ը հարվածել է Ղեշմ կղզուն. բացառիկ մանրամասներ՝ Իրանից
13:0708.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ ռեստորանային համալիրներից մեկի տարածքում. կանխվել է հրդեհի տարածումը
12:5908.07.26 -
Տարածաշրջան
Գիշերը հզոր պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Ղեշմ կղզում (Տեսանյութ)
12:1708.07.26 -
Քաղաքական
Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
12:0908.07.26 -
Տարածաշրջան
Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան». Խալիլ Շիրղոլամի
11:1308.07.26 -
Հասարակական
Այսօր՝ ժամը 15:15-ին, աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո. Ազիզյան
11:0008.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր
10:4508.07.26 -
Հասարակական
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով
10:3208.07.26 -
Հասարակական
Բանաստեղծի պոետ որդու մշտական ներկայությունը. Վաչագան Մանուկյանի կիսանդրին՝ իրենց տան բակում
10:1908.07.26 -
Մամուլի տեսություն
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»
10:0108.07.26 -
Մամուլի տեսություն
Կնյազ Հասանովը չորրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
09:5608.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ»
09:5008.07.26 -
Մամուլի տեսություն
«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. «Ժողովուրդ»
09:4408.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը չի ներում Ծառուկյանին՝ իր հասցեին արված վիրավորանքների համար․ «Հրապարակ»
09:3708.07.26 -
Մամուլի տեսություն
13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Արթուր Պողոսյանը ցուցադրում 70-ամյա Ծառուկյանի տապալման կադրերը. «Ժողովուրդ»
09:3408.07.26 -
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26
Քրիստոնեական եկեղեցու թեմի ներկայացուցիչների հակահայկական «արկածներն» Ադրբեջանում
«Գեղարդ» վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել․
Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների միջև գոյություն ունեն քրիստոնեական համերաշխության և ներդաշնակության վրա խարսխված բարեկամական հարաբերություններ։ Սակայն, երբ մուտք ենք գործում Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Բաքվի և ադրբեջանական թեմի պաշտոնական կայքի «Քրիստոնեության պատմությունն Ադրբեջանում» բաժինը, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե տեքստը գրել են ալիևյան վարչակարգի «պատմաբանները»։
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնենք այդ կայքում տեղ գտած հակագիտական և հակահայկական որոշ թեզեր։
Այսպես՝ կայքէջի նշված բաժնի տեքստի սկզբում գրված է, որ Նոյի ընտանիքի անդամներն առաջինը բնակեցրել են Ադրբեջանի տարածքը։
Նախ՝ հարկ է նշել, որ այդ նյութում հիշատակվել է Նոյի հայկական ավանդազրույցը (կայքի հեղինակները միտումնավոր հայկականի մասին չեն նշել), համաձայն որի՝ Նոյի ու իր ընտանիքի անդամների առաջին հանգրվանած վայրը հետագայում կոչվել է Նախիջևան, այսինքն՝ առաջին, նախնական բնակության վայր։ Քանի որ այսօր Նախիջևանը մտնում է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ, այդ բաժնի «հեղինակները», միայն դա հիմք ընդունելով, հայտարարում են, որ Նոյը բնակեցրել է հենց Ադրբեջանի տարածքը։ Նյութի հեղինակները մոռացել են նշել, որ պատմական բոլոր հին աղբյուրներում այս վայրը նշվում է որպես հայկական, իսկ հայ ժողովուրդը՝ Նոյի որդի Հաբեթից սերված։ Աղվանքը, առավել ևս՝ ադրբեջանցիներն ու Ադրբեջան պետությունը, որևէ կապ չունեն այդ ամենի հետ։ Բացի այդ՝ միտումնավոր կերպով բաց է թողնված նաև Նախիջևան տեղանվան հայկական բացատրությունը։
Պատմական որոշակի էքսկուրս անցկացնելուց հետո այդ բաժնում տեսնում ենք, որ «երբ Ադրբեջանն ու Դաղստանն անցան Ռուսաստանյան կայսրության ազդեցության ներքո, քրիստոնեությունն այստեղ և այդ տարածաշրջանից չվերացավ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեության շնորհիվ»։
Նյութի հեղինակներն, անընդհատ կրկնելով ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած պատմությունները, փոքր-ինչ շեղվելով «ընդհանուր գծից», 19-րդ դարի սկզբի իրադարձությունները չեն ներկայացրել որպես Ռուսաստանյան կայսրության կողմից ներկայիս Ադրբեջանի տարածքների օկուպացիա, զավթում։ Սրանք այն եզրույթներն են, որոնք օգտագործում են Ադրբեջանում և որոնցով շեշտում են իբր Ռուսաստանի և ռուս ժողովուրդի կողմից երկու անգամ օկուպացրած Ադրբեջանի կրած վնասները։ Նախ ընդգծենք, որ 19-րդ դարի սկզբին Ադրբեջան անունով որևէ պետություն կամ ադրբեջանցի ժողովուրդ գոյություն չի ունեցել, իսկ Ռուսաստանյան կայսրության կազմի մեջ են մտել իրանական արևելաայսրկովկասյան խանությունների տարածքները։ Հետաքրքիր է, թե «օկուպանտ» երկրի և ժողովրդի հոգևորականներն ինչու են ամեն գնով փորձում ծառայել այն ժողովրդին և պետությանը, որը լի է հակառուսականությամբ և հակաքրիստոնեությամբ։
Տեքստում կա մի հատված, որը կասկածի տակ է առնում Հայոց եկեղեցու՝ առաջին պետական եկեղեցի լինելու փաստը։ Բացի այդ՝ փորձ է արվում տարածաշրջանում «աղվանականացնել» Քրիստոսի առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի գործունեությունը, որը ներկայացվում է միայն Աղվանքի եկեղեցու հիմնադրման հետ կապված։ Հայաստանում նրանց գործունեության, նահատակման, Հայոց եկեղեցու հիմնադրման մասին որևէ խոսք չկա։ Ավելին՝ երբ խոսվում է սուրբ Բարդուղիմեոսի գործունեության մասին, նույնիսկ հայկական Սյունիքն է ներկայացվում որպես աղվանական տարածք։
Այս կեղծ թեզը շարունակելով՝ նյութի հեղինակները ոչ միայն փորձում են սյունեցիներին ներկայացնել որպես աղվանական ժողովուրդ, այլև՝ 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատությունից («Սիսական նահանգի պատմություն») մեջբերում անելով, միտումնավոր կերպով վերջինիս պարզապես ներկայացնում են սյունեցի (ո՛չ հայ, ըստ հեղինակների տրամաբանության՝ աղվան)։ Հեղինակները միտումնավոր աղավաղված են ներկայացնում Ստեփանոս Օրբելյանի աշխատության այն հատվածը, որում նշված է, թե «հայերից նախ սյունեցիներն են ընդունել քրիստոնեությունը»։ Կայքի նյութում պատմիչի հիշատակած այս հատվածը ներկայացված է այսպես՝ «Հայաստանի բնակչությունից առաջ սյունեցիներն են ընդունել սուրբ Բարդուղիմեոսի քարոզած վարդապետությունը»։ Այստեղ ակնհայտ է «բունիաթովյան» ոճը՝ աղբյուրների վկայությունները ձևափոխել և ներկայացնել այնպես, ինչպես հարմար է ադրբեջանական քարոզչությանն ու կեղծ, հորինված պատմությանը։
Ինչպես ալիևյան քարոզիչները, այնպես էլ տեքստի հեղինակներն առաջ են մղում նաև այն շինծու, հակագիտական և հորինված թեզը, ըստ որի՝ Ալբան բնակավայրը նույնացվում է Բաքու քաղաքի հետ։ Հիշեցնենք, որ միջնադարյան այն աղբյուրները, որտեղ տեղեկություններ կան Ալբանի մասին, նշում են այն որպես Մեծ Հայքում գտնվող բնակավայր (հավանաբար խոսքը Վասպուրականի Աղբակ գավառի և նրա կենտրոն Աղբակ բնակավայրի մասին է)։ Ավելին՝ այդ մասին է հիշատակում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու պատմության հեղինակ մետրոպոլիտ Մակար Բուլգակովը։
Խոսելով Բարդուղիմեոսի մասին՝ նյութի հեղինակները ներկայացնում են տեղական ինչ-որ ավանդապատում (իրականում՝ հորինված)՝ փորձելով սուրբ Բարդուղիմեոսի նահատակվելը «տեղավորել» Բաքվի տարածքում՝ Կույսի աշտարակի մոտ։ Սա նաև այն կեղծ թեզի շարունակությունն է, համաձայն որի՝ իբր սուրբ Բարդուղիմեոսը Բաքու քաղաքի հովանավորն է։ Չկա պատմական որևէ աղբյուր կամ հիշատակություն, որտեղ խոսվի այն մասին, թե սուրբ Բարդուղիմեոսը եղել կամ նահատակվել է Բաքվում։ Առավել ևս՝ առաջին դարում նման քաղաք գոյություն չի էլ ունեցել։ Հարկ է հիշեցնել, որ և՛ սուրբ Բարդուղիմեոսը, և՛ սուրբ Թադեոսը քարոզել և նահատակվել են Մեծ Հայքի տարածքում, որտեղ էլ հետագայում նրանց նահատակման վայրերում կառուցվել են վանքեր՝ սուրբ Թադեոսի վանքը Արտազ գավառում՝ ներկայիս Իրանի տարածքում, սուրբ Բարդուղիմեոսի վանքը՝ Վասպուրականի Աղբակ գավառում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում։
Անցնելով քրիստոնեության տարածման երկրորդ փուլին՝ կայքի հեղինակները նշում են, որ այն կապված է Գրիգոր Լուսավորչի հետ։ Այստեղ էլ միտումնավոր չեն նշում վերջինիս հայոց հոգևոր առաջնորդ լինելու և Մեծ Հայքում 301 թվականին նրա ջանքերով քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու փաստերը։ Նրանք փորձում են առաջ տանել այն հորինված թեզը, որի համաձայն՝ Աղվանքն ավելի կարևոր և ինքնուրույն դերակատարում է ունեցել տարածաշրջանում՝ քրիստոնեությունը տարածելու հարցում, քան՝ Հայքը և Վիրքը։ Ըստ հայ պատմագիր Ագաթանգեղոսի՝ «Գրիգորի վարքը» աշխատության՝ Գրիգոր Լուսավորիչը Մեծ Հայքում Տրդատ Երրորդ հայոց արքայից հետո մկրտել է նաև Աղվանքի արքային (հավանաբար՝ Ուռնայրին, որն այդ ժամանակ գտնվում էր Մեծ Հայքում)։ Պահպանված տեղեկությունների համաձայն՝ Գրիգոր Լուսավորիչն Աղվանքում քրիստոնեություն քարոզելու համար ուղարկել է ոմն Թովմայի։ Այնուհետև՝ Աղվանքում քրիստոնեություն է քարոզել և այնտեղ նահատակվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որի մասունքներն ամփոփվել են Արցախի Ամարասի վանքի տարածքում։
Տեքստում խոսվում է աղվանական գրի մասին, սակայն ոչ մի խոսք չկա այն մասին, որ ըստ 5-րդ դարի հայ վարքագիր Կորյունի՝ աղվանական ցեղերից մեկի համար սուրբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է գիր, որը նույնպես պետք է նպաստեր քրիստոնեության տարածմանն Աղվանքում։
Կայքի տեքստում նշվում է նաև, որ Աղվանքի եկեղեցին, իբր սկսած 551 թվականից, դավանական հարցերում միացել է մոնոֆիզիտներին և կապը կտրել է բյուզանդական ուղղափառ եկեղեցուց։ Հարկ է նշել, որ սա կեղծիք է ու մոլորություն՝ ուղղված Հայոց եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցին և նրա դավանանքին հետևող Աղվանքի եկեղեցին մոնոֆիզիտ չեն, այլ «…Մոնոֆիզիտությունը Փրկչի մարդկային բնույթի ժխտումն է, որը միշտ կտրականապես մերժվել է Հայոց Եկեղեցու կողմից: Այս թյուրըմբռնումը հիմնված է հայերեն «միաբնակություն» եզրույթի սխալ թարգմանության վրա, որը նշանակում է ոչ թե Քրիստոսի աստվածային բնության եզակիությունը, այլ նրա աստվածային-մարդկային բնության միասնությունը: Եվ, հետևաբար, այն պետք է թարգմանվի որպես միաֆիզիտություն, այլ ոչ թե մոնոֆիզիտություն»։
Արձանագրենք հետևյալը, որ Աղվանից եկեղեցին ի սկզբանե ընդունել է Հայ առաքելական եկեղեցու գահերեցությունն ու ենթարկվել նրան: Կրելով Հայոց եկեղեցու անմիջական ազդեցությունը՝ Աղվանքի եկեղեցին դավանական ու քաղաքական կարևորագույն հարցեր քննարկած եկեղեցական մի քանի ժողովներում (Դվինի 506թ․ և 554 թ․) Հայոց եկեղեցու հետ նույն դիրքերից է հանդես եկել և խզել է հարաբերությունները բյուզանդական եկեղեցու հետ:
Հիշեցնենք, որ 6-րդ դարում Աղվանքի եկեղեցու կենտրոնը տեղափոխվել է հայկական Ուտիք նահանգի Պարտավ քաղաք։ Ավելի ուշ՝ 14-րդ դարի վերջին այն հաստատվել է Արցախում՝ Գանձասարում: Դրանից հետո հանդես է եկել նաև Գանձասարի կաթողիկոսություն անվամբ՝ որպես Հայ առաքելական եկեղեցու կազմում գործող կառույց։
Նյութի հեղինակները կրկնում են նաև ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզը, ըստ որի՝ 1836 թվականին ռուսական կայսր Նիկոլայ Առաջինի կողմից վերացվել է Աղվանքի եկեղեցին և միացվել է Էջմիածնի Հայոց եկեղեցուն։ Հարկ է հիշեցնել, որ Գանձասարի կամ Աղվանից կաթողիկոսությունն այդ ժամանակ Հայոց եկեղեցական կառույցի մի մասն էր կազմում։ 1836 թվականին կայսերական կանոնադրությունը («Պոլոժենիե») ուղղակի վերահսկողություն էր սահմանում իր տիրապետության տակ հայտնված Հայոց եկեղեցու նկատմամբ։ Իրավամբ, Գանձասարի կաթողիկոսությունը համարելով Հայոց եկեղեցու համակարգի մեջ մտնող հոգևոր կառույց՝ ցարական իշխանությունները պարզապես նրան զրկեցին կաթողիկոսական կարգավիճակից և իրենց տիրապետության ներքո գտնվող տարածքում թույլ տվեցին կաթողիկոսի տիտղոսը կրել միայն Էջմիածնի Ամենայն հայոց կաթողիկոսին։
Կարճ ժամանակ անց՝ Արևելյան Այսրկովկասի տարածաշրջանում հիմնադրվեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու արքեպիսկոպոսական թեմեր, որոնք կոչվում էին Ղարաբաղի (Արցախի)՝ Կուրի աջափնյակում, և Շամախիի՝ Կուրի ձախափնյակում։ Իրենց դարավոր հայրենիքում՝ Կուր գետի ձախ ափին (պատմական Աղվանքում), բնակվող մի քանի հազար ուդիների հոգևոր համայնքը մինչև 20-րդ դարի սկիզբը մաս կազմեց Շամախիի հայկական թեմին։
Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի Հանրապետության տարածքում գործող Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի և ադրբեջանական թեմի կայքում տեղ գտած «Քրիստոնեության պատմությունն Ադրբեջանում» բաժինն ամբողջովին կրկնում է ալիևյան քարոզչության տխրահռչակ «վարդապետ» ու «ասպետ» Ալեքսիյ Նիկոնորովի տեսակետները։ Դրանք էլ, իրենց հերթին, բխում են ադրբեջանցի պատմաբանների առաջ քաշած կեղծ և շինծու պատմություններից։
Փաստենք, որ այս ամենի հիմքում ընկած է հետևյալը․
1․ Հնարավոր բոլոր միջոցներով մերժել հայերի դերակատարումը տարածաշրջանում քրիստոնեական վարդապետության տարածման գործում։
2․ Պատմագիտական գրականությունից ջնջել կամ նենգափոխված ներկայացնել այն հատվածները, որտեղ հիշատակվել են հայերն ու Հայաստանը։
3․ Միջնադարյան հայ հեղինակներին ներկայացնել որպես աղվաններ, իսկ նրանց աշխատությունները՝ որպես աղվանական գրականության և պատմագրության մաս։
4․ Աղվանքի եկեղեցին ամեն կերպ կտրել Հայոց եկեղեցուց, և այն ինչ-որ կերպ կապել ներկայիս ադրբեջանցիների և Ադրբեջանի հետ։
Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Բաքվի և ադրբեջանական թեմի պաշտոնական կայքի հեղինակներին հիշեցնենք, որ քրիստոնեական եկեղեցու հոգևորականների պարտքը պետք է լինի ճշմարտության և արդարության մասին խոսելը, ոչ թե՝ ալիևյան վարչակարգի կեղծարարություններին տուրք տալը։
Ադրբեջանը՝ հայկական, քրիստոնեական ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականության իրականացման համատեքստում օգտագործում է նաև այդ պետության մեջ քաղաքական պատանդի կարգավիճակում հայտնված քրիստոնյա ուդի ժողովրդին:
Կարծում ենք՝ այն ամենը, ինչ տեղ է գտել այդ կայքում, և որի մասին մենք նշեցինք, Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չէ, այլ՝ որոշ «մոլորյալ» պատմաբանների՝ ադրբեջանական իշխանություններին իրենց լոյալությունը ցույց տալու արտահայտությունը։
-
16:54
01.07.26
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ
Կարդալ ավելին
-
10:18
30.06.26
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
Կարդալ ավելին
-
14:28
29.06.26
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
Կարդալ ավելին
-
22:25
15.06.26
Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել
Կարդալ ավելին