-
Միջազգային
Լը Պենը մտադիր է մասնակցել 2027 թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
23:5607.07.26 -
Արցախ
Ադրբեջանը հակառուսական համաժողով է արել օկուպացված Շուշիում. ընդունվել է հռչակագիր
23:4607.07.26 -
Հասարակական
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
23:3507.07.26 -
Հասարակական
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
23:1207.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Ռուբեն Մխիթարյան
22:1007.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հավատա՞ց Մոսկվան Փաշինյանին. Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ
22:0007.07.26 -
Միջազգային
Այո, պարբերաբար տարաձայնություններ ենք ունեցել. Նեթանյահուն՝ Թրամփի հետ հարաբերությունների մասին
21:1907.07.26 -
Իրավական
Դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում կայացրեց. նվաստացուցիչ տեսանյութ է տարածվել
21:0607.07.26 -
Իրավական
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը
20:5107.07.26 -
Քաղաքական
Սերիական մարդասպա՞ն էին փնտրում լրատվամիջոցում. «Արմատ մեդիայի» լրագրողների հեռախոսները դեռ չեն տվել
20:4507.07.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գաղտնի պլանի մաս է մանդատներ վերցնելը. Սամվել Կարապետյան
19:3807.07.26 -
Միջազգային
Թրամփը համոզված է, որ Էրդողանը նպաստում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը
19:1007.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի մեղադրանքից քարը քարին չի թողնվել. նրա քնեցված առյուծներից մեկը չի արթնացել
18:5507.07.26 -
Հասարակական
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
18:4507.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
18:3507.07.26 -
Կրթություն և գիտություն
Առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմեն դպրոց մինչև սեպտեմբերի 5-ը. իրազեկում
18:2107.07.26 -
Քաղաքական
Հանցավոր ռեժիմի դեմ նոր դիմադրություն. և՛ ԱԺ-ում, և՛ փողոցում պայքարի է տրամադրված «Հայաստանը»
18:1507.07.26 -
Միջազգային
Սերբիան և Ուկրաինան քննարկել են ԵՄ ինտեգրման և երկկողմ համագործակցության հարցեր
17:5607.07.26 -
Միջազգային
ԵՄ 2028-2034 թվականների ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոն․ Ֆոն դեր Լայեն
17:2807.07.26 -
Միջազգային
Ծանր գիշերվա սարսափը պահպանվում է Ուկրաինայում. դրոնային ուժգին հարվածները շարունակվում են
17:0007.07.26 -
Միջազգային
Դատարանի որոշումից հետո Լը Պենը կկարողանա առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
16:1907.07.26 -
Միջազգային
Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ Էրդողան
16:1507.07.26 -
Քաղաքական
Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան
16:0907.07.26 -
Քաղաքական
Էդ մարդու «չուչելներն» էլ գողացան. Սամվել Կարապետյանը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումների մասին
15:5707.07.26 -
Հասարակական
Ֆիզիկական անձանց արգելվում է բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը. ՍԱՏՄ
15:0007.07.26 -
Քաղաքական
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:4807.07.26 -
Քաղաքական
Գռփում, չռփում, թալանում են էս տանջված ժողովրդին. նյարդային պատերազմ՝ խցանումների պատճառով
14:3907.07.26 -
Քաղաքական
Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան
14:1607.07.26 -
Քաղաքական
Կառավարությունը 14 մլն դրամի արտոնություն է տվել Փաշինյանի ընկերոջ ձեռնարկությանը․ «Հետք»
13:4907.07.26 -
Միջազգային
Դամասկոսում պայթյունները տեղի են ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս․ Սիրիայի ՆԳՆ
13:3007.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն Հորմուզի անվտանգության հարցերը․ CNN
12:5507.07.26 -
Իրավական
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
12:4507.07.26 -
Միջազգային
Եվրոպան Թրամփից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և Ուկրաինային օգնություն չի ակնկալում․ Bloomberg
12:3507.07.26 -
Միջազգային
Պաշտպանական ոլորտի սահմանափակումները խաթարում են ՆԱՏՕ-ի արդյունավետությունը. Ֆիդան
12:1507.07.26 -
Իրավական
Բագրատ Սրբազանը Փաշինյանին դատի է տվել ընդդիմությանը ընտրած քաղաքացիների անունից
11:2507.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
11:0607.07.26 -
Միջազգային
Բելգիայի ՊՆ-ն կոչ է արել եվրոպացի առաջնորդներին չզայրացնել Թրամփին․ Politico
10:5907.07.26 -
Հասարակական
Քարաթափում՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում․ առկա է հետագա քարաթափման վտանգ
10:4707.07.26 -
Մամուլի տեսություն
Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել․ «Հրապարակ»
09:4207.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները. «Ժողովուրդ»
09:3807.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
09:1707.07.26 -
Սպորտ
Ալեքս Մարգարյանը կամային հաղթանակով դուրս եկավ Մ-20 Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:4606.07.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները
23:1906.07.26 -
Տարածաշրջան
Մեր առաջնորդի արյան վրեժն ենք ուզում. Ալի Խամենեիի վերջին ճանապարհի 4-րդ օրն է
22:5406.07.26 -
Իրավական
Ծառուկյանի տնից առգրավվել են կենդանիներ և թռչուններ. ևս մեկ քրգործ են հարուցել նրա նկատմամբ. ՔԿ
22:4506.07.26 -
Հասարակական
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիի և Երևանի մի շարք հասցեներում
22:3006.07.26 -
Հասարակական
Վրացական խոչընդոտներ կան Ալեքսանի ու հայկական խմիչքի՝ դեպի Եվրոպա ճանապարհին
21:1306.07.26 -
Իրավական
Ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին. նրան կալանավորելու միջնորդություն կներկայացնեն
20:4106.07.26 -
Իրավական
Մի մոլագարի հետ գործ ունենք. Ծառուկյանի տունը դեռ խուզարկում են, կապարակնքել են ՀՕԿ-ը
20:0306.07.26 -
Քաղաքական
Խափանվեց Փաշինյանի ծրագիրը. ընդդիմությունն ամուր դիրքերով է մտնում նոր խորհրդարան
19:4806.07.26 -
Հասարակական
Գետափ գյուղում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ
19:3206.07.26 -
Հասարակական
Փաշինյանը ԵԱՏՄ-ին հավատարմություն է հայտնում Եկատերինբուրգում. ընտրություններից հետո առաջին այցը
19:1406.07.26 -
Իրավական
Ընդդեմ ՊՆ-ի մի քանի տասնյակ հայցեր են ներկայացվել, բնակարանի գումար են պահանջում
19:0006.07.26 -
Քաղաքական
Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան
18:4506.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ ընդդիմությունը վերցրեց մանդատները և ի՞նչ կլիներ, եթե չվերցներ
18:3006.07.26 -
Կրթություն և գիտություն
Ինչպես դիմել քոլեջ. հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը. ԿԳՄՍՆ
17:4706.07.26 -
Հասարակական
Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է. Hetq.am
16:4706.07.26 -
Հասարակական
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Տոնոյան
16:3206.07.26 -
Հասարակական
Վահան Հովհաննիսյանը դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակից
16:1706.07.26 -
Հասարակական
Կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. վաղվանից երթևեկությունը կվերականգնվի
16:0206.07.26 -
Միջազգային
Մահացու հարձակումներ՝ Կիևի վրա. սպասվում է Զելենսկի-Թրամփ հանդիպում Թուրքիայում
15:4706.07.26 -
Հասարակական
«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ
15:3306.07.26 -
Միջազգային
Անկարայում ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի վերազինման հարցը․ Եվրահանձնաժողովի նախագահ
14:4606.07.26 -
Հասարակական
Վարդավառին՝ հուլիսի 12-ին, «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
14:3006.07.26 -
Միջազգային
Զգուշացում Իրանից՝ Հայաստանին ու հայ ժողովրդին. ի՞նչ է թաքնված TRIPP-ի տակ
14:1606.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
14:0006.07.26 -
Իրավական
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե
13:1606.07.26 -
Քաղաքական
Մանդատը զենք է. «Հայաստան» դաշինքն ու «Ուժեղ Հայաստանը» վերցնում են մանդատները
13:0006.07.26 -
Հասարակական
«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր
12:1306.07.26 -
Տարածաշրջան
Խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվեն. Հադադ Ադել
11:1206.07.26 -
Տարածաշրջան
Մեր և Միացյալ Նահանգների բանակցությունները ընթանում են հոռետեսությամբ. Հադադ Ադել
11:0106.07.26 -
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26
Վճռակամ լինենք մերժելու ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը․ Վեհափառ
Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր հայորդիներ:
Հայրապետական խաչվառազարդ թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով ուղեկցեց դեպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին կրում էին Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը, գեղանկարիչներ՝ Տիգրան Բարխանաջյանը, Միքայել Հարությունյանը և Մայիս Մխիթարյանը։
Սրբազան արարողությանը Հայոց Հովվապետին որպես առընթերականներ սպասավորում էին Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։
Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին հղեց հայրապետական իր պատգամը՝ փոխանցելով «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» կենարար ավետիսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։
«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.
և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին
մահվան երկրի և ստվերների մեջ»
(Մատթ. 4.16):
Սիրելի հավատավոր ժողովուրդ,
Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:
Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ:
Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։
Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։
Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։
Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։
Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։
Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։
Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։
Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը։ Սուրբգրային ընթերցումներից, ջրօրհնյաց շարականների երգեցողությունից և Բարսեղ Մեծ հայրապետի աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Նվեր Մխիթարյանը։
Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան փրկարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:










-
23:35
07.07.26
Դիլիջանում գետը վարարել և դուրս է եկել հունից․ ջրամատակարարումը դադարեցվել է․ «Վեոլիա Ջուր»
Կարդալ ավելին
-
23:12
07.07.26
Երկնքից քարը թափել է ժողովրդի գլխին, սաղ ավերել է. սարսափելի կարկուտից ուշքի չեն գալիս Շիրակում
Կարդալ ավելին
-
18:45
07.07.26
Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել
Կարդալ ավելին
-
18:35
07.07.26
Հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Կարդալ ավելին