-
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26 -
Միջազգային
Իսրայելը փորձում է տապալել Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը․ Արաղչի
23:4212.06.26 -
Միջազգային
Վաշինգտոնը հույս ունի Մոսկվայի հետ կառուցողական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Ռուբիո
23:3612.06.26 -
Հասարակական
Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակած-կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
23:2112.06.26 -
Քաղաքական
Պուտինի շնորհավորել կամ չշնորհավորելը Փաշինյանին ոչ մի նշանակություն չունի․ Ռոբերտ Քոչարյան
22:5612.06.26 -
Միջազգային
Նոր բնակավայրեր են գրավել ռուսներն Ուկրաինայում. հարյուրավոր դրոններ՝ Ռուսաստանի դեմ
22:5012.06.26 -
Միջազգային
Ֆիդանը Կատարի ԱԳ նախարարի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունները․ ՏԱՍՍ
22:4512.06.26 -
Իրավական
Ալեն Ղևոնդյանին դատարանն արգելեց հրապարակումներ անել ու հավաքի վայրեր այցելել
22:2512.06.26 -
Հայաստան
«Ինձ չպետք է ասեն՝ ինչ խոսամ». Գոհար Վարդանյանը հրաժարվել է պետական պաշտոնից
22:1612.06.26 -
Հասարակական
Տեղատարափ անձրևների արդյունքում Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք․ Սուրենյան
21:5912.06.26 -
Հասարակական
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 45-ամյա վարորդը «UAZ»-ով կողաշրջվել է
21:4512.06.26 -
Քաղաքական
Իրենց անցկացրած ընտրության փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն․ Ռոբերտ Քոչարյան
21:1212.06.26 -
Քաղաքական
Ձեր նամուսին ա թքում, ժողովո՛ւրդ. ԿԸՀ-ն կքննարկի որոշ տեղամասերում վերաքվեարկության հարցը
21:0212.06.26 -
Իրավական
Դատի տալ ԿԸՀ-ին՝ «ապօրինի որոշման» համար. փաստաբանի առաջարկը՝ ընդդիմադիր ուժերին
20:5412.06.26 -
Հայաստան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը 5-րդ ալիք, News.am և Yerevan.Today լրատվամիջոցներին
20:1512.06.26 -
Քաղաքական
Խունտան դուրս է եկել հետընտրական որսի․ Աբրահամ Գասպարյանը՝ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
20:0012.06.26 -
Քաղաքական
ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները․ Գոհար Մելոյան
19:4612.06.26 -
Իրավական
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը փակվեց․ դատախազության բողոքը մերժվեց․ «Ա1+»
19:4212.06.26 -
Քաղաքական
Տապալված ընտրություններ, որտեղ պարտվեց հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյանի գնահատականները
19:3012.06.26 -
Հասարակական
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան
19:2012.06.26 -
Տնտեսական
Բերքի վրա նստած լաց է լինում գյուղացին. ռուսական արգելքն ու եվրոպական երազը
18:5712.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ
18:3612.06.26 -
Քաղաքական
Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին
18:1512.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. քաղաքագետ
18:0012.06.26 -
Հասարակական
Փլուզված կամուրջը հնարավոր չէ՞ նորոգել. միակողմանի երթևեկություն՝ Երևան-Սևան ճանապարհի հատվածում
17:4912.06.26 -
Հասարակական
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են վանդալիզմի հետքերը
17:4612.06.26 -
Հասարակական
Սուրճը դրած սպասում եմ ԱԱԾ աշխատակիցներին. ի՞նչ են գտել Արեգնազ Մանուկյանի տանը քննիչները
17:1912.06.26 -
Հասարակական
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու
17:1412.06.26 -
Հասարակական
Փողոցները հեղեղվելու են մարդկանցով. «ձայների գողությունից» հետո քայլեր է սկսում Գագիկ Ծառուկյանը
17:0612.06.26 -
Հասարակական
Ընդդիմությանը ընտրելու կասկածանքով ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն. «Իշխանություն»
16:4812.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետը ընդունել է Գերմանիայի եկեղեցական բարեգործական կառույցների ներկայացուցիչներին
16:3112.06.26 -
Հասարակական
Խայտառակ խախտումներ, ռեպրեսիա. «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրության արդյունքը
16:1512.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Խուժանություն, ձայների գողություն, ապօրինի ակտ. բողոքի ակցիա՝ ԿԸՀ-ի մոտ
15:3012.06.26 -
Հասարակական
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
15:2312.06.26 -
Հասարակական
Ցանկացած ընդդիմադիր ուժի դեմ իշխանության հարձակումը հարված է բոլորիս. Գեղամ Մանուկյան
14:5412.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը չի հաղթել. ընտրություններն ամբողջությամբ տապալված են. Սամվել Կարապետյան
14:1612.06.26 -
Հասարակական
Արմավիրում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
13:2212.06.26 -
Հասարակական
Դավթաշենում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով «Mercedes G»-ում. «Յաշիկը» դարձել է ոչ շահագործելի
12:4512.06.26 -
Հասարակական
Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն տեղեկությունների տարածումից․ Արցախի տեղեկատվական շտաբ
12:2112.06.26 -
Քաղաքական
Որ չեն ասում Նիկոլը ընտրություն չի կեղծի․ այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու․ Վարդանյան
11:3912.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ)
11:0712.06.26 -
Հասարակական
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
10:4012.06.26 -
Մամուլի տեսություն
Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
10:0012.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
09:3812.06.26 -
Միջազգային
Իտալիայի խորհրդարանն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը թույլատրող բանաձև
23:5611.06.26 -
Քաղաքական
Բաքուն մտահոգված է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործման անհնարինությամբ
23:3011.06.26
Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով. Սերովբե սրբազան
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, որ այս օրերին մտել է վճռական փուլ, ցավոք, հաճախ դուրս եկավ եւ դուրս է գալիս քաղաքական առողջ մրցակցության սահմաններից՝ վերածվելով փոխադարձ ատելության, թշնամանքի եւ հասարակության պառակտման վտանգավոր գործընթացի։ Այս մասին գրել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
«Հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։ Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և քաղաքական հարթակները վերածվել են ատելության խոսքի տարածման վայրերի, որտեղ փաստարկված բանավեճի փոխարեն գերիշխում են պիտակավորումը, կեղծ մեղադրանքներն ու մարդկանց միմյանց դեմ տրամադրելու փորձերը։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները ոչ թե նույն ժողովրդի զավակներն են, նույն պետության քաղաքացիները, որոնք պարզապես տարբեր պատկերացումներ ունեն երկրի ապագայի վերաբերյալ, այլ իրար բզկտելու պատրաստ թշնամական ճամբարներ։
Այս մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Այն միայն ավելի է խորացնելու առանց այդ էլ ահավոր չափերի հասնող հասարակական պառակտվածությունը, թուլացնելու է պետությունը եւ խաթարելու ազգային համերաշխությունը։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, որ հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե` նոր ցնցումներ, նոր ատելություն, առավել եւս՝ նոր ողբերգություններ։ Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1»։
Ուշքի եկեք, սիրելի քաղաքական ուժեր, քանի դեռ ուշ չէ։ Մղեցեք թեժ, բայց սկզբունքային քաղաքական պայքար՝ գովաբանելով ձեր ծրագրերը, ներկայացնելով ձեր տեսլականը եւ համոզելով քաղաքացիներին, որ հենց դուք եք ի վիճակի լավագույնս կառավարել Հայաստանը։ Քննադատեցեք ձեր մրցակիցներին, բացահայտեցեք նրանց սխալները, եթե անպայման ուզում եք` օգտագործեք նաեւ կոշտ եւ կծու լեզու, բայց մի՛ զրպարտեք, մի՛ անվանարկեք, մի՛ տարածեք ատելություն եւ մի՛ պառակտեք մեր ժողովրդին։
Հայաստանը բոլորիս երկիրն է։ Եւ ընտրություններից հետո մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, նույն քաղաքներում կամ գյուղերում, քայլել նույն փողոցներով, ունենալ նույն հայրենիքն ու պետությունը։ Հետեւաբար քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման։ Այն պետք է լինի գաղափարների, ծրագրերի, արժեհամակարգերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական թշնամանքի պատերազմ։
Այս առումով պատասխանատվության բաժին ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթի որակը ձեւավորվում է երկուստեք վարքագծով։
Բնականաբար իշխանությունը կրում է առավել բարձր պատասխանատվություն եւ պարտավորություն, քանի որ տիրապետում է պետական, վարչական ու իրավական լծակների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պետական ու հանրային շահի, այլ նաեւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչի դրսեւորումները, ցավոք, նկատվում են Հայաստանում։
Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով, համեմատելով ու գնահատելով քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ներկայացված ծրագրերն ու դրանք (գոնե մասամբ) իրագործելու հնարավորությունները։
ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,
Մի՛ տրվեք ատելության քարոզին, կամա թե ակամա մի՛ դարձեք կեղծիքի տարածողներ, մի՛ կորցրեք մարդկային ու ազգային արժանապատվությունը քաղաքական նախասիրությունների պատճառով։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց մնալ իրար հարգող քաղաքացիներ, որովհետեւ, վերջիվերջո, բոլորիս նպատակը պետք է լինի մեկ բան՝ խաղաղ ու անվտանգ, արդար ու ուժեղ Հայաստան ունենալը»։
-
17:00
14.06.26
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան
Կարդալ ավելին
-
16:37
14.06.26
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյան
Կարդալ ավելին
-
15:10
14.06.26
Գազ չի լինելու․ հասցեներ
Կարդալ ավելին
-
14:44
14.06.26
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
Կարդալ ավելին