Լրահոս
Առողջապահական
23:55
08.07.19
63

Զոդի ողբերգական վթարի մանրամասները և տուժածների վիճակը

Արարատի Զոդի կամրջի վրա 6 մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է ՙՏոյոտայի՚ վարորդը: Նա կասկածվում է ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում: 
Շաբաթ երեք մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել էր 13 մարդ: Նրանցից մեկի՝ 13-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: