Լրահոս
Միջազգային
11:10
02.06.26
606

ԱՄՆ-Իրան հուշագիրը հնարավոր է համաձայնեցնել հաջորդ շաբաթ․ Թրամփ

Img default alt hy

Միացյալ Նահանգներն ու Իրանը կարող են վերջնականապես համաձայնեցնել փոխըմբռնման հուշագիրը հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ խոսքը հաջորդ շաբաթվա մասին է», - ասել է նա ABC News հեռուստաընկերությանը տված հեռախոսային հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե երբ կհամաձայնեցվի փաստաթուղթը։

Ամերիկայի առաջնորդը, միաժամանակ, հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ սպասում է հուշագրում ևս «մի քանի կետերի» ներառմանը։