Լրահոս
Քաղաքական
13:41
02.06.26
233

Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի, և գալիք հաղթանակը այլընտրանք չունի. Գեղամ Մանուկյանը կարդաց Բագրատ Սրբազանի ուղերձը

Img default alt hy

«Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի, և գալիք հաղթանակը այլընտրանք չունի». ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը կարդաց Բագրատ Սրբազանի ուղերձը։

«Սիրելի' հարազատներ, իմ սիրելի' տավուշցիներ,

Սրտի խորքից ողջ սիրով ողջույններ եմ հղում ձեզ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում:

Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում, և հասել է ժամը նաև ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքն ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս:

Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք` պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին:

Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ:

Չեք վախեցել, և ոչ միայն չեք վախեցել, այլ բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին:

Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք` մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն և այդ խոսքը պիտի լինի ՀԱՂԹԱԿԱՆ:

Եվ դարձյալ ասում եմ` ՀՈԳԵՎՈՐ Հայաստանը պետք է հաղթի, և Հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի:

Անպայման գնացեք ընտրության, և, վստակ եմ, կընտրեք Հայաստանը: Միասին կարող ենք:

Սիրով և աղոթքով, հաղթանակի տեսիլքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Ավելին՝ տեսանյութում։