Լրահոս
Միջազգային
15:00
02.06.26
85

Հոռետեսության պատճառ չկա, Գերմանիան լավագույն տարիներն առջևում ունի․ Ֆրիդրիխ Մերց

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ իր երկրին, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, առջևում սպասում են շատ լավ ժամանակներ։

«Հոռետեսության և մեր երկրի ապագան մռայլ գույներով պատկերելու ոչ մի պատճառ չկա», - ասել է Մերցը՝ ելույթ ունենալով Արևելագերմանական տնտեսական ֆորումում, որն ընթանում է Բադ Զարով համայնքում (Բրանդենբուրգ դաշնային երկրամաս)։ Հեռարձակումն իրականացրել է «Phoenix» հեռուստաալիքը։

«Մեր երկրի համար լավագույն ժամանակները հետևում չեն մնացել, այլ շատ լավ տարիներ են սպասվում առջևում՝ արևելյան Գերմանիայում, արևմտյան Գերմանիայում, ԳՖՀ-ում՝ ընդհանուր առմամբ, և Եվրոպայում, եթե մենք հիմա միասին աշխատենք այդ ուղղությամբ, այլ ոչ թե միմյանց դեմ», - ասել է նա՝ կոչ անելով մի կողմ դնել «կուսակցական-քաղաքական խաղերը» հանուն երկրի ապագայի։