Լրահոս
Քաղաքական
12:00
02.06.26
85

Ի՞նչ են հայտարարագրել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուները. «Հետք»

Img default alt hy

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության թեկնածուների 52%-ը գործազուրկ է, 34 հոգի եկամուտ չունի, 51-ը նաև դրամական միջոց չի հայտարարագրել։

«Հետք»-ն ուսումնասիրել է կուսակցության 82 թեկնածուների հայտարարագրերը։

Կուսակցության վարչապետի թեկնածուն, ցուցակի առաջին համարը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում նա մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի կազմով։

73-ամյա Շիրինյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայում որպես բաժնի վարիչ։ Նա հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ 56 քմ մակերեսով։ Նրա եկամուտը կազմել է 392 հազ. դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չունի։

Ցուցակի 2-րդ համար Արգիշտ Թադևոսյանը «Բիզնես Փարթնըր» ՍՊԸ-ում վաճառքի տնօրեն է։ 80 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է։ Հայտարարագրել է 2023թ. և 2024թ. արտադրության 2 BYD մակնիշի մեքենա։

Նա 500 հազար դրամ եկամուտ և 2 մլն դրամ գումար է հայտարարագրել։

Ցուցակի 3-րդ համար Սիլվա Սահակյանը ոչինչ չի հայտարարագրել։

4-րդ համար Արտյոմ Աբրոյանը գործազուրկ է, հայտարարագրել է 1 հողամաս և 1 ավտոմեքենա՝ 2019թ. արտադրության Nissan Altima։ Եկամուտ չի ունեցել, հայտարարագրել է 280 հազ. դրամ գումար։

Թեկնածուների հնգյակն եզրափակում է Կարապետ Թրունին։ Հայտարարագրել է 2 բնակարան Երևանում (52քմ, 102քմ), որոնցից մեկի համասեփականատերն է, մյուսի՝ սեփականատերը։ Նա Գիտությունների ազգային ակադեմիայում առաջատար գիտաշխատող է, որպես եկամուտ հայտարարագրել է 633 065 դրամ։ Դրամական միջոցները կազմել են 4 մլն 800 հազ. դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։