Լրահոս
Իրավական
15:27
02.06.26
700

«Եթե տեսնում եք այս վիդեոն, նշանակում է՝ ինձ ձերբակալել են»․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալությունից առաջ տեսաուղերձ է հղել

Img default alt hy

«Եթե տեսնում եք այս վիդեոն, նշանակում է՝ ինձ ձերբակալել են»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալությունից առաջ տեսաուղերձ է հղել։

Տեսանյութը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը:

Նա ձերբակալվել է նյութապես շահագրգռելու կասկածանքով:

Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):