Լրահոս
Իրավական
21:45
22.05.26
172

Քննիչները սպիտակ տոպրակներով են հեռացել Թևանյանի տնից. ԿԸՀ-ն քննում է պատգամավորի թեկնածուի հարցը

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է անցկացնում՝ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ դատախազության միջնորդությունը քննարկելու համար: Թևանյանն իր տան ու գրասենյակի խուզարկություններից հետո ԿԸՀ է գնացել փաստաբանների հետ: