Լրահոս
Միջազգային
12:15
02.06.26
179

Սերբիան չի հրաժարվի ԵՄ անդամակցությունից․ նախագահ Վուչիչ

Img default alt hy

Բելգրադը չի հրաժարվի Եվրամիության ճանապարհից՝ անկախ նրանից, թե ինչպիսի ճնշումների կհանդիպի։ Այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք ԵՄ տանող ճանապարհին ենք, և կարևոր չէ, թե ինչ ճնշումների կհանդիպենք։ Մենք չենք շեղվի այդ ճանապարհից», - ասել է նա։

Վուչիչը հավելել է, որ Սերբիան «կկատարի իր աշխատանքը»՝ միավորմանն անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար։