Լրահոս
Հասարակական
19:18
01.06.26
107

Երեխաների պաշտպանության օրն է. «Օրրանն» արդեն թոռնիկ ունի

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրը, աշխարհը կրկին հիշում է այն պարտավորությունը, որ 77 տարի առաջ ամրագրվեց ՄԱԿ-ում՝ յուրաքանչյուր երեխայի համար ապահովել խաղաղ ու արժանապատիվ մանկություն։ Սակայն իրականությունը շարունակում է հակասել մեծերի խոստմանը՝ միլիոնավոր երեխաների մանկությունը դեռ պայքար է պատերազմների, աղքատության և սոցիալական խնդիրների պայմաններում։ Հայաստանում էլ պատկերը մտահոգիչ է․ պաշտոնական տվյալներով՝ գրեթե յուրաքանչյուր չորրորդ երեխան աղքատ է: