Լրահոս
Տնտեսական
20:00
02.05.26
179

Հեղուկ գազ կա, բայց գինը չի իջնում. ադրբեջանական բենզինը թանկացել է

Լցակայաններում հեղուկ գազ կա, բայց գները չեն իջել: «Հայլուր»-ի թղթակիցները մայրաքաղաքում շրջելով արձանագրել են, որ 270-280 դրամի սահմաններում է տատանվում հեղուկ գազի գինը:

Վարորդները վստահ են՝ այս պահին մեր երկրում գազի դեֆիցիտ չկա, Լարսով բազմաթիվ բեռնատարներ են անցել, բայց գները չեն իջնում, որովհետև պետական վերահսկողությունն է թույլ:

Հեղուկ գազի պակասից բենզինի գներն էլ են բարձրացել, անգամ ադրբեջանական բենզինը, որ ըստ էկոնոմիկայի նախարարի՝ օգնել է կայուն պահել Հայաստանում նավթամթերքի շուկան, թանկացել է ավելի քան 70 դրամով: