Լրահոս
Տարածաշրջան
23:58
17.05.26
501

Իրան-ԱՄՆ բանակցությունները գտնվում են Մոջթաբա Խամենեիի լիակատար վերահսկողության ներքո

Img default alt hy

Վաշինգտոնի հետ բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված իրանական պատվիրակությունը գտնվում է Իրանի բարձրագույն ղեկավարության լիակատար վերահսկողության ներքո և գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հավանությամբ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ, իրանական բանակի էլիտար ստորաբաժանումներ) Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Աբդալլահ Հաջի Սադեղին։

«Ամերիկյան ներկայացուցիչների հետ բանակցություններն ընթանում են մեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց լիակատար վերահսկողության ներքո և կախված են գերագույն առաջնորդի աջակցությունից»,- նշել է Սադեղին, որի խոսքերը մեջբերել է «Al Mayadeen» հեռուստաալիքը։ Սադեղին հավելել է, որ Թեհրանը «չի նահանջի ոչ մի սպառնալիքի կամ ճնշման առջև»։