Լրահոս
Քաղաքական
20:16
25.05.26
163

Մտածե՛ք. ցավոտ հետևանքների մասին է զգուշացնում Մոսկվան, Երևանը լուրջ խնդիրներ չի նկատում

Մոսկվան հերթական կոշտ ուղերձն է հղել Երևանին՝ ակնարկելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը կարող է ծանր տնտեսական հետևանքներ ունենալ: Այսօր Դմիտրի Մեդվեդևն ու Դմիտրի Պեսկովն են խոսել՝ կրկին զգուշացնելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական շուկան ու գազ ստանալ եվրոպական գներով։ Պաշտոնական Երևանը, սակայն, պնդում է՝ հայ-ռուսական հարաբերությունները խզելու նպատակ չունի: Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն է վարում, ոչ թե՝ Ռուսաստանի դեմ: Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ վաղը Հայաստան է գալու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: