Լրահոս
Հասարակական
22:56
01.06.26
147

Քաշքշել են, շապիկը պատռել, հայհոյել. նոր մանրամասներ՝ լրագրողի տան վրա հարձակումից

Լրագրող Նաիրի Հոխիկյանի տան վրա հարձակման դեպքով քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հոդվածներով: Կիրակի էր լրագրողը ֆեյսբուքի իր էջում գրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են Նորակերտի իր տան վրա, բռնություն գործադրել իր նկատմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Հոխիկյանը ստիպված է եղել նրանց դեմ դուրս գալ ատրճանակով՝ խաղալիք ատրճանակով: