Լրահոս
Հասարակական
21:24
25.05.26
166

Շոֆեր տղա ենք, ի՞նչ Եվրամիություն. ռուս սահմանապահները թույլ չեն տալիս հայ վարորդներին անցնել Լարսը

Լարսի անցակետից ծաղիկի 3, ելակի 2 և սիգ ձգան 1 ֆուռ է հետ եկել երեկ: Անցակետում այս պահին շուրջ 450 հայկական մեքենա չի կարողանում գնալ Ռուսաստան: Լարսից «Հայլուր»-ին հայտնել է վարորդներից մեկը: Անցակետի ռուսական կողմում խիստ վերահսկողություն է: Ռուս սահմանապահները պահանջում են, որ անգամ քարով՝ շեբենով բեռնված մեքենաները բեռնաթափվեն՝ ստուգման նպատակով: Ռուսաստանի անցակետի աշխատակիցները վարորդներին հասկացրել են, որ խնդիրը Հայաստանի իշխանության բռնած կուրսն է: