Լրահոս
Արցախ
20:15
13.04.26
139

Հայ-ադրբեջանական «անկաշկանդ զրույց»՝ Գաբալայում, պղծված հայկական սրբավայրեր՝ Ստեփանակերտում

Ադրբեջանցիները Ստեփանակերտում հիմնահատակ ավերել են Սուրբ Հակոբ եկեղեցին: Այն պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքում կառուցված առաջին եկեղեցին էր:

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները եկեղեցու քարը քարին չեն թողել:

Արցախի թեմը այդ քայլը «համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն» է անվանել, հիշեցրել, որ Շուշիի Ս.Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի Ս. Սարգիս, Բերձորի Ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիները նույնպես հիմնովին ավերվել են 2023-ից հետո: Արցախի թեմը կոչ է անում միջազգային համապատասխան կառույցներին միջամտել՝ դադարեցնելու ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը: