Լրահոս
Միջազգային
21:34
30.05.26
1 038

ԱՄՆ զինված ուժերը շարքից հանել են դեպի Իրանի նավահանգիստ ուղևորվող ևս մեկ առևտրային նավ․ AP

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերը շարքից հանել են դեպի Իրանի նավահանգիստ ուղևորվող ևս մեկ առևտրային նավ։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ինչպես պնդում են, Գամբիայի դրոշի ներքո ընթացող «Lian Star» բեռնատար նավն անտեսել է ամերիկացի զինվորականների մի քանի նախազգուշացումները, որից հետո վերջիններս կիրառել են ավիացիա՝ նավը շարքից հանելու համար։

ԱՄՆ զինծառայողները բեռնատար նավի վրա չեն իջել։ Ներկայումս, ինչպես նշում է գործակալությունը, այն դրեյֆում է Օմանի ծոցում։

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր շարքից հանվել է 4 առևտրային նավ, իսկ 115-ը՝ ուղղորդվել այլ ուղղությամբ։