Լրահոս
Քաղաքական
22:31
31.05.26
712

«Իշխանությանը կոչ եմ անում՝ չանցնել սահմանները»․Գառնիկ Դանիելյանը՝ Հոխիկյանի տան վրա հարձակման մասին

Img default alt hy

Կեսօրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից հարձակում է եղել Նաիրի Հոխիկյանի տան վրա, բռնություն է կիրառվել վերջինիս նկատմամբ, հնչեցվել են սպառնալիքներ: Այս մասին գրում է «Հայաստան» դաշինքի անդամ Գառնիկ Դանիելյանը:

«ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Հոխիկյանը պարզել է, որ իր տան արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։

Հանցագործության մասին ներկայացվել է հաղորդում:

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ սատարումս եմ հայտնում գործընկերոջս, իսկ օրվա իշխանությանը կոչ եմ անում՝ չանցնել սահմանները: Այլևս անհանդուրժելի են օրինազանցությունները, քաղաքական հալածանքներն ու բռնությունը:

Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն նման լկտի պահվածք ցուցաբերած, հանրային գործչին բռնության ենթարկած անձնավորությունները»: