Լրահոս
Իրավական
13:59
28.05.26
844

Կրակnցներ՝ Էջմիածնում․ թիրախում նախկին քաղաքապետի ազգականն է եղել

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 28-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել մայիսի 27-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած միջադեպից, որի  մասնակիցներից մեկը իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։

Կարճ ժամանակում հաստատվում է կրակոցների փաստը ու քրեական ոստիկանները Էջմիածին քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին և 3-րդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի և դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերում են կրակոցի բազմաթիվ հետքեր։

Կրակոցի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, միջադեպ և վիճաբանություն էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները 5 հոգու բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մեջ շոշափվում էր Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, և հենց նա էլ եղել էր թիրախում։

Բերման ենթարկվածներն են 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյան, 25-ամյա Հակոբ Հակոբյան, 23-ամյա Էդգար Հակոբյան, 28-ամյա Սամվել Ժամկոչյան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։