Լրահոս
Հայաստան
19:10
02.06.26
96

Մահից 6 ժամ առաջ 20-ամյա զինծառայողը խոսել է հոր հետ. նրան գտել են Կապանի զորամասում՝ կախված

20-ամյա զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինն է հայտնաբերվել կեսգիշերից հետո, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Քննչական կոմիտեն գործը քննում է «ինքնասպանության հասցնելու» վարկածով: 

Պաշտոնական վարկածին չեն հավատում Արամայիսի համագյուղացիները: 2023-ին՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում էր հաստատվել Արամայիսի ընտանիքը: