Լրահոս
Զինված ուժեր
11:54
02.06.26
883

ՊՆ-ն հաստատում է․ հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին

Img default alt hy

ՀՀ ՊՆ-ից հաստատում են՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։