Լրահոս
Տնտեսական
16:49
31.05.26
798

Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի ելակի արտահանման գրեթե ողջ ծավալից․ ԶԼՄ

Img default alt hy

Հայաստանը կարող է կորցնել ելակի արտահանումից ստացվող գրեթե ողջ հասույթը, եթե կորցնի ռուսական շուկան։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ-ի Comtrade հարթակում հրապարակված վիճակագրության համաձայն` անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունը արտերկիր է վաճառել 12,51 միլիոն դոլարի հատապտուղ։ Ընդ որում՝ Ռուսաստանին բաժին է ընկել 12,14 միլիոնը։

Ամբողջ 2025 թվականին Երևանը Մոսկվա է մատակարարել մոտ 13,25 միլիոն դոլարի ելակ, ինչը կազմում է 13,65 միլիոն դոլարի ընդհանուր արտահանման 97 տոկոսը։

Բացի այդ, անցյալ տարի հայկական ելակ փոքր ծավալներով գնում էին ԱՄԷ-ն, Կատարը և Ղազախստանը։

Մայիսի 30-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ որոշումը կապված է մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի հետ։