Լրահոս
Միջազգային
11:10
31.05.26
1 018

Թրամփը փորձում է խստացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանները․ Axios

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է հասնել նրան, որ Իրանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագրի նախագծում փոփոխություններ կատարվեն, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին։ Այս մասին մայիսի 30-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջիններիս վկայությամբ՝ ԱՄՆ ղեկավարը մայիսի 29-ին իր վարչակազմի անդամների հետ խորհրդակցության ժամանակ «խնդրել է մի շարք փոփոխություններ կատարել» համաձայնագրի նախագծում, ինչը «կողմերի միջև շփումների հերթական փուլի մեկնարկի առիթ է հանդիսացել, որոնք կարող են մի քանի օր տևել»։

Ինչպես գրում է պորտալը, «Թրամփը խնդրել է իր թիմին փաստաթղթի նախագծում փոփոխություններ կատարել՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ»։ Axios-ի աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկյան կողմը կարող է ճշգրտել Իրանի հարստացված ուրանի հնարավոր օգտահանմանը վերաբերող կետը։ Պորտալի աղբյուրները նշում են նաև, որ կարող են փոխվել Հորմուզի նեղուցի բացման հարցի վերաբերյալ ձևակերպումները։

Ավելի վաղ՝ մայիսի 30-ին, The New York Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը խստացրել է Իրանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագրի նախագծի պայմանները և Թեհրանին է ուղարկել նոր առաջարկներ՝ դիտարկման համար։ Ամերիկացի անանուն պաշտոնյաներից մեկի կարծիքով՝ Թրամփը գնացել է այս քայլին՝ փորձելով արագացնել բանակցային գործընթացը և, Իրանի վրա ճնշում գործադրելով, համոզել նրան ընդունել հուշագրի սկզբնական նախագիծը, որն ավելի վաղ արդեն ուղարկվել էր Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեիի հաստատմանը։