Լրահոս
Քաղաքական
21:37
30.05.26
995

Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանից կոչ արեց գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստան»-ին

Img default alt hy

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ մեկուսարանից կոչ արեց գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Այո, ես հավատում եմ և գիտեմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելը ի վերուստ է, և Աստծո առաջ, և մեր նախնիների շիրիմների առաջ։ Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք։

Եկել է ժամանակը աղքատությունն ու ատելությունը արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն։ Սա է մեր ընտրությունը այս ճակատագրական պահին, կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկել հայոց ինքնությունը։

Նրանք, որ ինձ հավատում են և գիտեն, որ պաշտոնն ու փողը ինձ համար միևնույնն են, այսօր թող իմանան նաև, որ իմ ամենաթանկ ազատությունս ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատության։

Ուրեմն լսեք ինձ, ոտքի կանգնեք ու գնացեք ընտրության, հանուն ձեր զավակների հայ մնալուն, հանուն ուժեղ Հայաստանի, մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ»։

Ավելին՝ տեսանյութում։