Լրահոս
Տարածաշրջան
14:26
12.05.26
250

Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը ստանձնել է պատրիարքական գահը

Img default alt hy

Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են հոգևորականության ներկայացուցիչները Մցխեթայի Սվետիցխովելի տաճարի մոտ, որտեղ ընթանում է Վրաց ուղղափառ եկեղեցու նոր առաջնորդի գահակալության (ինթրոնիզացիայի) արարողությունը, Շիո III-ն արդեն պաշտոնապես հանդիսանում է Վրաստանի պատրիարքը:

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում առավոտվանից ընթանում է Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարքի գահակալության արարողությունը: Տաճարում են գտնվում Վրաց ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսները, Սուրբ Սինոդի անդամները և քահանաները: Եկեղեցի են ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին և Վրաստանի կառավարության ու խորհրդարանի այլ անդամներ: Տաճարի բակում հավաքվել են հավատացյալներ, ովքեր հետևում են գահակալության արարողությանը մեծ էկրանների միջոցով:

Մայիսի 11-ին Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում տեղի է ունեցել Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ժամանակ Սինոդի 39 անդամներ քվեարկել են նոր պատրիարքի օգտին: 57-ամյա Տեր Շիոն, ով մարտի 17-ին վախճանված Իլյա II պատրիարքի տեղապահն էր, ստացել է 22 ձայն և ընտրվել որպես նոր պատրիարք: